Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի կարծիքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում, մասնավորաբար, Բաղրամյան պողոտայում զարգացող իրադարձությունները ապացուցեցին, որ քաղաքացիական գիտակցության առումով մեր հասարակությունը մի քանի անգամ բարձ է, քան իշխանություններինը եւ պետական կառավարման համակարգինը:
Մովսես Շահվերդյանը իրադարձություններին մասնակցել ու հետեւել է դեռ Ազատության հրապարակում մեկնարկած եռօրյա նստացույցի օրվանից, հունիսի 23-ից: Այս իրավիճակը նա բնութագրում է բացառիկ հետաքրքիր եւ զուգահեռներ է տեսնում արցախյան շարժման մեկնարկի հետ: Ըստ նրա, Ազատության հրապարակում մեկնարկած եւ Բաղրամյան պողոտայում զարգացում ստացած շարժումը նման է սոցիալական հեղափոխության: Թե ի՞նչ ուժեր, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ կերպ կփորձեն այն օգտագործել, նա հարցի մի կողմն է համարում, բայց որ երիտասարդների սկսած գործը մաքուր, ազնիվ եւ արդար է, կասկած չի տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ