Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ներսում ապակայունացման դեպքում Ադրբեջանն օգտագործելու է պահը»

Հունիս 29,2015 14:40

«Ադրբեջանն իր ռազմական բոլոր ավանտյուրաներում լավ հաշվարկել ու հետևում էր ՀՀ իրադարձություններին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա` հատկապես Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցներին հետևելով պարզ է դառնում, որ անցյալ տարվա ամառային արկածախնդրությունից առաջ և այժմ, նկատելի է այն, որ նրանք հաշվարկում էին, որ քառյակը շուտով կմոբիլիզացվի և «Դեմ եմ»-ը կակտիվանա, երկու թևերն իրար կաջակցեն ու ներքին առումով կթուլանան ու արժի գնալ մի քայլի, որը կբերի հաջողության: Եվ բավական է մեկ անհաջողություն սահմանի վրա, ընդդիմությունը կսկսի իշխանությանը մեղադրել ու քաոսի մեջ իրենք կհաջողեն:

Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է ՀՀ ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա Ադրբեջանը գնա սահմանային լարվածության ավելացման, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այն, որ ՀՀ ներքաղաքական գործոնը կա, դրա վկայությունն էր մայիսի 28-ի ելույթը, որով Ալիևը հորդորում էր հայ ժողովրդին ազատվել իր իշխանություններից: Դա ՀՀ աշխարհաքաղաքական գործոնի հաշվառման վկայությունն էր: Նախիջևանի սահմանին տեղի ունեցածը լուրջ ազդանշան էր հասկանալու, որ, այո, ներսում ապակայունացման դեպքում Ադրբեջանն օգտագործելու է պահը, ինչը արել է 2008-ի մարտի 4-ին: Դա նոր դինամիկա չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930