Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեից հետաքրքրվեց՝ ինչ է մտածում հայաստանյան վերջին իրադարձությունների մասին (ընդդեմ հոսանքի թանկացման ցույցեր, առաջին օրերին ոստիկանության կողմից կիրառված բռնություններ):
«Խոսքը Հայաստանի ներքին կյանքին վերաբերող իրադարձությունների մասին է, ինքնիշխան երկրի ներքին քաղաքականության վերաբերյալ մենք մեզ իրավունք չենք վերապահում մեկնաբանություններ տալ: Բայց կարող ենք ասել, որ, անշուշտ, հետեւում ենք ընթացող զարգացումներին, իրադարձության, որը ժողովրդական գործընթացների տրամաբանության մեջ է, նորմալ է, որ մարդիկ պահանջներ են առաջադրում: Բնական է նաեւ, որ իշխանությունները հասարակական կարգն են պահպանում: Միակ բանը, որ ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ լուծում գտնվի երկխոսության ճանապարհով, լուծում, որը ընդունելի լինի բոլորի համար եւ տնտեսական տեսանկյունից կենսունակ»,-ասաց Ժան-Ֆրանսուա Շարպատիեն:
Նա նաեւ հավելեց. «Ես որքանով տեղյակ են, ձերբակալված բոլոր ցուցարարները ազատ են արձակվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ