Այսօր կայացած ասուլիսում պատասխանելով լրագրողի՝ կրկին սահմանին հայկական կողմի զոհ ունենալու վերաբերյալ հարցին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն նշեց. «Մեր դիրքորոշումը պարզ է՝ ջանքեր գործադրել բռնության ցանկացած դրսեւորման եւ շեղումը կանխելու համար:
Զոհված զինծառայողի ընտանիքին եւ մերձավորներին մեր ցավակցությունները: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը չխնայել, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, բանակցված տարբերակով հակամարտության կարգավորման եւ հանգուցալուծման հասնելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ