Ազատության հրապարակն այս պահին բավական սակավամարդ է: Բուռն եւ ծանր գիշերից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության տղաները գնացել են հանգստանալու: Երեկոյան 18.00-ին նրանք կհավաքվեն հրապարակում եւ ինչպես խոստացան այս պահին այստեղ գտնվող մի քանի տղաները, արդեն հստակ կասեն իրենց ասելիքն ու հետագա անելիքը:
Այս պահին այստեղ գտնվող տղաները հրաժարվում են հարցազրույցներից: Նրանք երբեմն-երբեմն բանավեճի ու վեճի են բռնվում տարբեր մարդկանց հետ`ովքեր մեղադրում են իրենց վախկոտության, փախուստի մեջ:
Նման մի թեժ բանավեճ էլ եղավ փաստաբան Լուսինե Ավագյանի հետ: Վերջինս կարծում է, որ տեղափոխվելով Ազատության հրապարակը`տղաները հարվածի տակ դրեցին Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ