Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

‹‹Էյ Թի Փի››-ի նոր «Կենաց Դար» նախաձեռնությունը նվիրվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին

Հունիս 29,2015 13:02

Աշխարհի տարբեր ծայրերից հարցնում են, թե ո˚րն է լինելու մեր հաջորդ քայլը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին։

Հայաստան Ծառատունկ Ծրագիրը մեկնարկում է Կենաց Դար նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։

«Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի հյուսիսում կտնկվեն 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայնքները»,- նշեց ‹‹Էյ Թի Փի››-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։ «Մենք կոչ ենք անում աշխարհում սփռված բոլոր հայերին հովանավորել այս նախաձեռնությունը՝ տնկելով ծառեր ի պատիվ հարազատների և ի հիշատակ նախնիների։ Կենաց Դարը հնարավորություն է տալիս տնկել նոր Ադանա, Խարբերդ, Մարաշ  եւ այլ անտառներ՝ կախված, թե որտեղից են սերում Ձեր նախնիները»:

‹‹Էյ Թի Փի››-ն  Հայաստանի և Արցախի ավելի քան 1000 տեղամասում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ։ Այս տեղամասերից են Նոր Խարբերդ, Մուսա Լեռ և Զեյթուն համայնքները, որոնք կրում են պատմական Հայաստանի համայնքների անունները։  Մենք ունենք հավակնոտ նպատակներ և ակնկալում ենք Կենաց Դարի շրջանակներում  մինչև այս տարվա վերջ տնկել մոտ 300.000 ծառ, այդ թվում նաև ևս  250.000 ծառ, որոնք կծառայեն անտառվերականգնման նպատակներով››,- նշեց Փափելյանը։

«Կենաց Դարի տասն անտառտնկման տեղամասերը ներկայացնում են պատմական Հայաստանի շրջանները և ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերը։ Մենք նախապատվություն ենք տվել այն տարածքներին, որտեղ «Էյ Թի Փի»-ն  տնկումներ է իրականացրել 2004թ-ից ի վեր։ Ավելին, հանդիպել ենք այդ տեղամասերի համայնքային ղեկավարներին և ստացել նրանց համաձայնությունը՝ միասնական ուժով տնկումներ կատարելու վերաբերյալ››,- ավելացրեց Փափելյանը։

Տիկին Փափելյանը Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանի հետ մայիսին այցելեց նոր տեղամասերից մեկը։ Թոմի նախնիները Խարբերդից գաղթել են Ամերիկա, եւ Կենաց Դար նախաձեռնությունը մեկնարկեց՝ Արևաշողում հիմնված Խարբերդի հիշատակի անտառում ծառեր տնկելով։ Այս տեղամասը գտնվում է Լոռու մարզում և նվիրված է Խարբերդից գաղթած հայ ընտանիքներին։

«Հուսով ենք, որ Դուք մեզ կմիանաք և միասին, հաստատակամ քայլերով, կշարժվենք առաջ՝ տնկելով նորանոր անտառներ ողջ Հայաստանի տարածքում»,- եզրափակեց Փափելյանը։

«Էյ Թի Փի»-ն գործարկել է «Կենաց Դար» նոր կայքը, որտեղ աջակիցները կարող են մանրամասն ծանոթանալ այս քարոզարշավին, պատմական հայ համայնքներին, ինչպես նաև նվիրատվություններ անել՝ այս անտառները նորանոր ծառերով համալրելու նպատակով։ Կայքում Դուք կարող եք ընտրել Ձեր պատմական գյուղը, քաղաքը կամ շրջանը, կամ պարզապես նվիրատվություն կատարել տեղամասերից ցանկացածի համար։

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՝ www.livingcentury.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930