Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Իրավացի են Վաղինակն ու Մաքսիմը, ովքեր տեղափոխվել են Ազատության հրապարակ»

Հունիս 29,2015 12:20

«Շարժումը տեղափոխվել է տրանֆորմացիայի փուլ»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա նշեց, թե նկատելի է քաղաքացիական և քաղաքական հարթությունների տարանջատում. «Նրանք, ովքեր տեղափոխվեցին Ազատության հրապարակ, հայտարարում էին, թե չեն ցանկանում, որ օրակարգը փոխվի և նշում էին, որ Բաղրամյան պողոտայում կային խմբեր, որոնց հետ տարաձայնություններ են ունեցել և ցանկանում են քաղաքական օրակարգը շարունակել: Բուն շարժման ներսում էլ կան տարաձայնություններ. Ազատության հրապարակում եղածները կարծում են, որ պետք է շարժումը տեղափոխել Ազատության հրապարակ, գտնում էին, որ վաղ թե ուշ Բաղրամյան պողոտան ազատվելու է: Մյուս թևը համոզված է, որ պայքարի գրավականը Բաղրամյան պողոտան է, հետևաբար այնտեղից դուրս գալ չի կարելի: Այսինքն՝ տարանջատում կա նաև շարժման ներսում, ինչը պետք էր իշխանություններին, ուստի ուժի կիրառման կարիք այլևս չկա: Որտեղ էլ մնա շարժումը, շարժման հաջողություններն ամենևին էլ տեղով չէին պայմանավորված: Բաղրամյան պողոտան շարժման ոչ թե ելակետերից մեկն է, այլ հաջողություններից մեկը: Իսկ այժմ պողոտան երկար պահելու ռեսուրս չկա»:

Դառնալով ոստիկանության՝ ուժի կիրառման հավանականությանը, պարոն Սաֆարյանն ասաց. «Ուժի կիրառման արդյունքում մշտապես Հայաստանից կորզվել են այն որոշումները, որոնք պետք են եղել. պետք է եղել վերցնել ՀԷՑ-ը, էներգետիկ այլ ոլորտներ, վերցրել են»:

Նախագահի՝ աուդիտ հայտարարելու մասին հայտարարությունը պարոն Սաֆարյանը մեկնաբանում է որպես «Չեմ հավատում» ու նկատում. «Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն ունեն դժգոհություններ «Ինտեր ՌԱՈ»-ից: Շարժումը փրկօղակ է խոսելու դրա մասին: Այս քաղաքական շարժումն օգնում է վախվորած իշխանությանը»:

Aravot.am-ի հարցին՝արդյոք «Ոչ թալանին» նախաձեռնությունը ճի՞շտ վարվեց՝ լքելով Բաղրամյան պողոտան, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Երկու կողմի որոշումն էլ իդեալական չէ. և′ մնալու, և′ Ազատության հրապարակ վերադառնալու: Ցանկալի կլիներ, որ ճնշումը պահպանվեր: Իրավացի են Վաղինակն ու Մաքսիմը, ովքեր տեղափոխվել են Ազատության հրապարակ, ովքեր կարծում են, որ ռեսուրսները չեն հերիքում, երիտասարդները հյուծվել են: Շատերը մեծ-մեծ խոսում են, թե մնանք, բայց անգամ հունիսի 23-ին տեսնում ես, որ մի փոքր խումբը նստած է, մնացածները թամաշան են:

Իրենք գիտեն, որ պետական մեքենայի դեմ ոչ միայն ժամը կարող է ճիշտ ընտրվել, այլև դաժանությունը բարձր լինել: Հետևաբար` իրենց փաստարկը ճիշտ է: Մյուս կողմն ասում է, եթե իշխանությունը բռնի ուժ կիրառի, մենք ավելի կշատանանք: Ես դա չեմ կիսում, քանի որ դա իր հետ բերելու է վախեր ու հիասթափություններ: Վաղինակն ու Մաքսիմը կարծում են, որ քանի որ հետաքրքիր վստահություն է ստեղծվել շարժման ու ցուցարարների միջև, նոր ճանապարհներ կբացվի:Մյուս թևը մտահոգություն չունի, նրանք կարծում են, որ եթե անգամ իշխանությունը ուժ կիրառի, դա կլինի շարժման օգտին: Կա նման դինամիկա, բայց դրանից հետո շարժումը մտնելու է փակուղի: Այն, ինչ ուներ Ազատության հրապարակը, ոգին, չուներ Բաղրամյանը, նույն կերպ Ազատության հրապարակում չկա այնտեղի ոգին»:

Մեր հարցին՝ միավորվելու դեպքում ճիշտ վայրը ո՞րը կլինի, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Կարևոր է նաև ճիշտ պահին այդ վայրից դուրս գալը, ինձ համար կարևոր է, որ իրենք հասկանան, որ Սերժ Սարգսյանի ելույթը ձեռնոց է և հարթակ է բացել: Շատ անփորձ են երեխեքը, բայց ավելի շատ պետք է քննարկեն անելիքը: Բայց ոգևորող է, որ նրանք հայտարարում են, թե նոր հարթակներ էլ կարող են գրավել»:

Հարցին՝ խնդի՞ր էր դրված պառակտել շարժումը, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի տեքստը շատ պուպուշ էր, չես կարող ասել, գուցե և այդպիսի խնդիր էլ դրված էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mard says:

    Սաֆարյան, Րաֆֆին էլ էր իրավացի չէ՞, երբ ժողովրդի պայքարը մարելու նպատակով ոստիկանապետ Գասպարյանի հետ միասին գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու: Աղոթեցին ու ի՞նչը փոխվեց:

  2. Ստեփան Սաֆարյան says:

    Հարգելի Mard, Րաֆֆին սխալ էր, որ ապրիլի 9-ին իր հավաքի անունը ինագուրացիա դրեց, ինչը մեծ սպասումներ առաջացրեց, որ այդ օրը աթոռին նստելու է ընտրված նախագահը: Եւ հետո Րաֆֆին խնդիր ունեցավ կառավարելու այդ մեծ սպասոըմները ու ստիպված գնաց Բաղրամյան պողոտա: Բայց Րաֆֆին ճիշտ արեց, որ չտարավ արյունահեղության, ու ցուցաբերեց այլոց հանդեպ պատասխանատվության բարձր մակարդակ: Այնպես չէ, որ ես մեր շարժման սխալները չեմ տեսնում:

  3. Ruben says:

    «Ազատության հրապարակում եղածները կարծում են, որ պետք է շարժումը տեղափոխել Ազատության հրապարակ»…
    Իհարկե, թե չէ «Թատերական հրապարակ»-ի իմաստը կկորի:
    Հերթական ներկայացում (ծրագրված, (программисты считайте правильно, 1+1(էգ)1(ոռց)=2)):
    Բաղրամյան (Բարեկամության) պողոտան երկար է, դե գյուղացիք խրովածան շինումը գյոռնափշտիկան կողը:
    Արա չեմ ասի (արժանի չեք), ռադ էղեք ձեր գեղերը, քաղաքից յան տվեք, թամբալ գեղցիներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930