Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի լրագրողը Մայդանի եւ Երեւանի ցույցերի նմանության 5 օրինակ է ներկայացրել. EurAsia Daily

Հունիս 29,2015 11:54

Ուկրաինացի լրագրող Անդերս Ռոջերսը Հայաստանին ուղղված նամակում փորձել է Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ Ուկրաինայի Մայդանի միջեւ զուգահեռներ անցկացնել: Նա նշել է, որ ի սկզբանե դեմ է եղել եւ Երեւանի ցույցերին, եւ Ուկրաինայի Մայդանին, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից: Այս մասին հաղորդել է «EurAsia Daily»-ն:

Լրագրողի ներկայացրած 5 կետերից առաջինում նշված է, որ փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը այցելել է Հայաստան: Այցի առթիվ ամերիկացի տնտեսագետ եւ քաղաքագետ Փոլ Քրեյգ Ռոբերթսը ասել է, որ Նուլանդի այցի նպատակն էր Հայաստանում հեղափոխություն սկսել:

Երկրորդ կետում նշված է, որ Հայաստանում աշխատում են Ամերիկայի հիմնադրամների կողմից մի քանի տասնյակ ՀԿ-ներ: Եվ նրանց մեծամասնության ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են ցույցերին, փորձում են դրանք ղեկավարել ու տնտեսականից դարձնել քաղաքական: «Ռուսներն են մեղավոր». դա կոչերից մեկն է: Ուկրաինայում էլ էր այդպես:

Եվ Ուկրաինայում եւ Մոսկվայում, ըստ լրագրողի, գործում էին կարմիր բաճկոններով համակարգողների խմբեր, իսկ Հայաստանում նրանք կապույտ վերնաշապիկով են (քանի որ նրանք բացահայտվել են, վաղը կարող են փոխել այդ բացահայտ նշանը):

Անդերս Ռոջերսի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատգամավոր Արիեւը կոչ էր արել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին հեռացնել ավտորիտար իշխանություններին: Սակայն այդ մարդը կասկածելի բարոյական որակներ ուներ: «Կարող եք փնտրել սոցիալական ցանցերում, թե ինչքան «մայդանավորներ» են ուզում, որպեսզի հայերը հեռացնեն իշխանությանը»,- գրում է լրագրողը:

Լրագրողը 5-րդ կետում նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը սովորաբար նմանատիպ իրավիճակներում անհանգստություն է հայտնում: «Երբ ԱՄՆ-ում 5 ամսվա ընթացքում ոստիկանները 400 հոգու գնդակահարեցին, դա նրանց չի անհանգստացնում: Իսկ երբ Կիեւում վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի բողոքի ցույցեր են ուժով ցրել, դա նրանց անհանգստացնում: Նրանց ինչ-որ բան «անհանգստացնում է», երբ նրանք շահ են ունենում»,- կարծում է նա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930