Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցերի պատճառով ՀԷՑ-ը հնարավոր է վաճառվի. Коммерсант

Հունիս 29,2015 11:07

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին օրերին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությանը վաճառել իր 100% դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ):

«Коммерсант»-ի տեղեկություններով՝ «Ինտեր ՌԱՈ»- արդեն բանակցություններ է վարել հայկական ծագումով ռուս բիզնեսմենների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չէ, քանի որ ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որպեսզի իշխանությունները դրանք չփոխհատուցեն բյուջեից:

Պարբերականի հետ զրույցում «Տաշիր» խմբի ներկայացուցիչները հերքել են այս տեղեկատվությունը: «Եթե վաճառքի մասին հայտարարություն լինի, ապա ցանկացած կազմակերպություն, ուսումնասիրելով պայմանները, կարող է հասկանալ, թե որքանով է տնտեսապես շահավետ ձեռք բերել մի ընկերություն, որն ունի հսկայական պարտքեր»,- ասել են «Տաշիր»-ի ներկայացուցիչները:

Իսկ «Коммерсант»-ի Երեւանում գտնվող աղբյուրը հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ՝ «հայազգի այլ ռուս գործարարի» հետ բանակցությունների մասին տեղեկատվությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930