Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք երկու հաղթանակ, իշխանությունները հասկացան՝ տանը մարդ կա». Հովհաննես Ազոյան (Տեսանյութ)

Հունիս 29,2015 10:20

Բաղրամյան պողոտայում հիմա հաշված ցուցարարներ են: Բարիկադների վրա նստած՝ քննարկում են պողոտան ազատելու, չազատելու հարցը: Նրանք հակված են այստեղ մնալուն ու այստեղ պայքարը շարունակելուն:

Այստեղ իրավիճակը խաղաղ է եւ անորոշ: Ցուցարարների պահանջներով պաստառները հիմա ոչ թե ցուցարարների ձեռքին են, այլ՝ ոտքերի տակ:Jrel ka brnel chka Cuyc 1

Ազատության հրապարակում էլ այս պահին նստացույց անողների թիվը հասնում է հազիվ տասի: Այնտեղ չեն «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները:

Բաղրամյան պողոտայում ցուցարարների կողքին է Հովհաննես Ազոյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինքը ցուցարարների ո՞ր խմբի որոշման կողմնակիցն է՝ Բաղրամյան պողոտայում մնացողների՞, թե՞ Ազատության հրապարակում պայքարը շարունակողների:

Cuyc

«Ինչ որ եղել է, եղել է: Ունենք երկու հաղթանակ: Առաջինը՝ մեծ մասով բավարարվեց ցուցարարների պահանջը՝ կասեցումը գների թանկացման: Եվ երկրորդ հաղթանակը՝ մեր իշխանությունը հասկացավ, որ Հայաստանում ապրում է այսպես ուժեղ երիտասարդություն, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածեն, որ այսպիսի մարդիկ կան, այսպիսի երիտասարդություն կա այս երկրում: Տանը մարդ կա»,- ասաց Հովհաննես Ազոյանը:

Մեր հարցին՝ ցուցարարները պահանջում էին չեղարկել հոսանքի թանկացման որոշումը, իսկ ՀՀ նախագահը հայտարարեց, որ բարձրացված սակագինը վճարելու են ոչ թե քաղաքացիները, այլ՝ կառավարությունը, սա պահանջի բավարարո՞ւմ էր, նա պատասխանեց. «Եթե իշխանությունը ընդառաջ է գնում ժողովրդի պահանջին, հասարակությունը պետք է հնարավորություն տա, որ իշխանությունը կարողանա կազմակերպել այդ պահանջի բավարարումը»:

Մեր հարցին՝ կարծում եք աուդիտից հետո չեղարկվելո՞ւ է թանկացման որոշումը, նա շարունակեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ գները չեն կարող թանկանալ, որովհետեւ դա նշանակում է գների թանկացում ամեն ապրանքների վրա»:

Մեր հարցին՝ ճի՞շտ է Բաղրամյան պողոտայում մնալու երիտասարդների որոշումը, նա ասաց. «Չեմ ուզում կարծիք հայտնել: Ով գնաց Ազատության հրապարակ, ով գնաց տուն, ով մնաց այստեղ, բոլորն էլ մեր երիտասարդներն են… մեր միսիան այն էր, որ բախում չլիներ: Ես այստեղ մնացողների, գնացողների մասին կարծիք չեմ ասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930