ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ցանկանում եմ գոհունակությամբ և շնորհակալությամբ ընդգծել այն բոլոր լրագրողների, խմբագիրների աշխատանքը, ովքեր Հայաստանի համար այս կարևոր և բարդ մի քանի օրերում իրենց մասնագիտական աշխատանքն անկողմնակալ, արժանապատիվ, անմնացորդ կատարեցին:
Ցանկանում եմ նաև առանձնացել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի Հայաստանի գրասենյակի` գրեթե շուրջօրյա լարված աշխատանքն այս օրերին: Այս ռադիոկայանի հետ ժամանակին ես լուրջ մասնագիտական տարաձայնություններ եմ ունեցել, ինչը հանգեցրել է մինչև անգամ մեր միջև կնքած պայմանագրի վաղաժամկետ լուծարման, մասնագիտական որոշ հարցերում հիմա էլ անհամաձայնություններ ունեմ, սակայն լրագրողի, Մամուլի ազգային ակումբի նախագահի իմ պարտքն եմ համարում առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանին այս օրերին կատարած կարևոր աշխատանքի համար:
Բոլոր այն լրագրողները, խմբագիրները, ովքեր այս օրերին հավատարիմ մնացին մասնագիտական բարձր արժեքներին, նրանք բոլորը հարթեցին Հայաստանի ուղին դեպի ժողովրդավարություն: Այդ ուղին այլևս անկասելի է:
Կարդացեք նաև
29.06.2015թ