Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւր ես, պարոն ընդդիմութիւն

Հունիս 29,2015 09:56

Երէկ  Բաղրամեանի վրայ  յայտնի եղած տեսարանը մի քանի կարեւոր իրադրութիւններ պարզեց: Մեր բոլորին մտավախութիւնը ոստիկանութեան ուժ կիրառելու վտանգն էր: Այդ վտանգը շատ ծանր հետեւանքներ կրնար ունենալ, ոչ միայն հաւաքի մասնակիցներուն այլ  Հայաստանի արդի շրջանի պատմութեան վրայ:  Բոլորս գիտենք, որ մեզի չեն պակսիր սեւ թուականները եւ ի զուր  թափուած արիւնը: Յետոյ  երէկ առաւօտ քաղաքական կարգ մը դէմքերու  Բաղրամեանի վրայ երեւիլը նաեւ կը խօսէր  վերջիններուս կողմէ իրավիճակի օգտագործման մասին:

Շարժումը իր ողնուծուծով քաղաքացիական  էր ու այդպէս պէտք է մնար մինչեւ վերջ: Բնական է, որ քաղաքական դաշտի գործիչներ  կրնային իրենց կարծիքը տալ: Բայց թելադրանքներ ընել կամ  հաւաքներուն ընդհանուր հունը փոխելը տեղին չէր: Շատերուն պէս պիտի չգրեմ, որ նոյն այն մարդիկ, որոնք երէկ թեալդրանքներ «կը բաշխէին» պիտի չկարենային նոյնիսկ 150 հոգի ցոյցի հանել: Ատի իրենց հարցն է: Հիմա օրակարգը ուրիշ է:

Այս բոլորէն բացի կարեւոր կը համարեմ «Ոչ թալան»ին նախաձեռնութեան  կազմակերպիչներէն ՝ Վաղինակ Շուշանեանի արարքը: Յստակ չէ, որ Շուշանեան ինչ որ տեղեկութեան կը տիրապետէր թէ ոչ, սակայն բացորոշ էր, որ բախումի վտանգը առկայ էր: Այդ վտանգը անոր աչքերուն մէջ անգամ երեւաց: Անոր ելոյթին, ձայնի ելեւէջներուն մէջ: Շարժումը  կարելի է ըսել պառակտուեցաւ: Շուշանեան եւ իր ընկերները իրենց ուսերուն վերցուցին  ժողովուրդը վտանգէն հանելու  գործը: Անոնք ճիշդ էին: Բաղրամեանի վրայ աւելի քան 6 օր տեւած հաւաքը պէտք է փոխէր իր ընդհանուր ընթացքը:

Չեմ ըսեր պէտք է աւարտ տրուէր հաւաքին: Բայց  հասկնալի չէր անիմաստ կերպով շարունակել այդ հաւաքները, տրուած ըլլալով, որ բախումի վտանգը  երէկ հասած էր իր գագաթնակէտին: Գետինը ինչպէս երէկ այսօր ալ պէտք է մնայ քաղաքացիկական բարձր ոգիով զինուած այս տղոց հանդիսավայրը: Խառնակիչները տանելի չեն: Իսկ ինչ հունով կարելի է  շարունակել ելեքդրականութեան տագնապի հանգուցալուծումը  այն քննարկելի է իշխանութեանց հետ:

Ճիշդ է, որ ընդդիմութեան համար օրակարգի վրայ է  Սերժ Սարգսեանը իր պաշտօնէն հեռացնելու խօսքը բայց եւ այնպէս այդ  ծանր գործը այս տղոց ուսերուն բեռցնելը տանելի չէ: Ընդունելի չէ: Այս տղաքը  քաղաքական  օրակարգով հրապարակ չեկան: Ու ճիշդ պիտի ըլլար, որ անոնց ուսերուն չբարդէինք  Հայաստանի քաղաքական խնդիրներու լուծման գործը:

Իրենք իրենց գործը ըրին:

Զարմանալի չէ նաեւ  ընկերային ցանցերու վրայ իրար հակասող, իրար վիրաւորող, իրար  մեղադրող կողմերուն  հայհոյութիւնները:  Նոյն «հայկական» մօտեցումն է: Նոյն պառակտումը, նոյն սնամէջ մեղադրանքները եւ նոյն նահանջը:

Ձախող ընդդիմութեան գործօնը աւելի վնասակար է երկրի մը, քան անոր իշխանութիւններուն  սանձարձակ  եւ հարստահարիչ քայլերը:

Այս մասին մտածենք: Ո՞ւր ես, պարոն ընդդիմութիւն:

Սագօ Արեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Փառք Աստծո Երևանում հրապարակներ ու պողոտաներ չեն պակսում: Եթե ուրիշ ասելիք ունեն քաղաքական դեմքերը, թող իրենց ակցիան նախաձեռնեն առանձին, ոչ թե մտնեն մյուսների պայքարի հրապարակ:
    Ու հիշենք.- Բնական է, որ բոլորս ամեն հարցերի պատասխանը չենք կարող ունենալ: Գուցե կան մարդիկ, որ իրերն ավելի ճիշտ են տեսնում, և ունեն հարցերը լուծելու սեփական՝ ՆՈՐ մոտեցումներ, որ, ի դեպ, պսակվում է հաջողությամբ: «Ոչ թալանին» նախաձեռնող երիտասարդների քաղաքացիական պայքարը արդյունավորեց, ու դա հույս ներշնչեց ժողովրդին, որ հնարավոր է ուրիշ ճամփաներով, քայլ առ քայլ լուծել հիմնահարցերը, որ կուտակվել են երկար ժամանակի ընթացքում: Հին սերունդն ու քաղաքական դաշտում եղած ներկա դեմքերը բավականին ժամանակ ունեին դերակատար լինելու հայաստանյան իրադարձություններում: Թե ինչքանով հաջողեցին, ՀԻՄԱ չեմ անդրադառնում: Բայց արդեն փաստ է, որ նրանք սպառել են իրենց, ու հիմա պետք է նոր միտք ու նոր ուղի, որ բացում է նոր սերունդը՝ երիտասարդությունը:
    Աշխարհը չի զարգանա եթե չլինի նորի փնտրտուքը: Սա օրինաչափ է բոլոր բնագավառներում (գիտության մեջ, հասարակության մեջ, քաղաքականության մեջ): Նույնիսկ գիտնականը չի կարող առաջանալ ու նոր գյուտ անել, եթե չփորձի ու չփորձարկի իր գաղափարն ու միտքը: Կսխալվե՞ն: Այո՛, հավանաբար: Գիտնականն էլ կարող է սխալվել: Պետք չի վախենալ: Հինը էլ ասելիք չունի ներկա իրադրություններում: Գուրգուրանք նորին, որ իր ԳՈՐԾՈՎ փաստեց հնարավոր է քայլ առ քայլ հաջողության հասնել: Նրանց գործելու և սխալվելու իրավունք տանք: Ի վերջո, ներկա լճացմանը կհետևի ճահիճն ու ոչնչացումը: Հինը սպառվել է, ու սպառված գաղափարներ ու մարդիկ մեզ հիմա պետք չեն:

  2. Ettentc CHi says:

    Լավ ինչի՞ եք բորբոքվում, գնացել եք հրապարակ, գնացել եք լավ եք արել Բաղրամյանում մնացածներից ի՞նչ եք ուզում: Ձեզ էր միայն իրավունք տրվել Բաղրամյանում ցույց անել, հանկարծ տեսել եք, որ կան մարդիկ որ ձեր հետ համաձայն չեն ու չեք կարողանում համակերպվել դրա հետ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930