Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջացած ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություն

Հունիս 29,2015 09:51

Երևան, Բաղրամյան պողոտա: Կարծես թե Ազգը կազմակերպվում է, ինքնամաքրվում և ինքնաճանաչվում: Արթնանում է հույսն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Զգացվում է ազգային միասնության ուժը։ Սա գործընթաց է, որը պետք է օժանդակել և պաշտպանել:

Ուղիղ 100 տարի առաջ, չունենալով կազմակերպվածություն, կորցրեցինք Հայրենիք: 100 տարի հետո գուցե հասկացել ենք, որ պետք է կազմակերպվենք՝ վերականգնենք Հայրենիքը և ստեղծենք արդար, ազատ և ինքնիշխան ազգային պետություն՝ համահավասար իրավունքներով և պարտականություններով բոլորի համար։

Դա է մեր առաքելությունը, որից պետք է բխի նաև Բաղրամյան պողոտայում իր ապագան կերտող և ազգի խնդիրներով մտահոգ երիտասարդության գործելակերպը:

«ԶԱՐԹՈՆՔ» քաղաքական-գաղափարական ակումբը․

1․ Մտահոգված լինելով, որ՝

· 21-րդ դարի սկզբին Հայոց պետականությունը դարձյալ կանգնած է մեծ փորձությունների առջև, աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները մեզ պարտադրում են լինել մշտապես զգոն, պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման,

· երկրի ներքին և արտաքին կյանքում ստեղծված իրավիճակը ահազանգելու առիթ է տալիս, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ ազգի գերակշիռ մասը կորցնում է հույսն ու հավատն ապագայի հանդեպ, մարդիկ հիմնականում բարոյալքված են, ինչը հանգեցնում է ազգի տրոհմանը, որն էլ կարող է կործանարար լինել մեր պետականության համար,

· խաթարված է ազգային արժեհամակարգը, կեղծված են կողմնորոշիչները, Հայի ազգային որակական դրսևորումները խեղաթյուրված և կտրված են ազգի հիշողությունից,

Կարևորելով, որ անհրաժեշտ է՝

միացյալ ուժերով հնարավորություն ստեղծել համախմբելու Հայաստանի և ազգի ճակատագրով մտահոգված անձանց և կազմակերպությունների ներուժը՝ օժանդակելու հանրությանը վերաիմաստավորելու Հայի պատմական ուղին, վեր հանելու նրա ներքին հնարավորությունները՝ կերտելու սեփական արժանավայել, բարեկեցիկ և ապահով ապագան,

Հայտարարում է, որ աջակցում է Բաղրամյան պողոտայում Ազգի ապագայով մտահոգված երիտասարդությանը և կոչ է անում ՀՀ իշխանություններին ցանկացած որոշում ընդունելու ժամանակ հաշվի առնել Ազգի կարծիքը, լինել ողջախոհ և ոչ մի դեպքում փորձ չանել բռնի մեթոդներով կոտրել ապագայատենչ երիտասարդության կամքը և ազգանվեր գործունեությունը:

«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական – քաղաքական Ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930