Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ցանկանում է առգրավել աղբամանները (Տեսանյութ)

Հունիս 29,2015 08:30

Կենտրոն և Նորք-Մարաշ մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող, այս պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, որը նշեց, թե գտնվում է Բաղրամյան պողոտայում քննչական գործողություններ կատարելու նպատակով:

«Սանիտեկի» հաղորդման համաձայն՝ քրեական գործը հարուցվել է գույքը՝ դիտավորությամբ վնասելու հոդվածի հատկանիշներով:

«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին չխոչընդոտել աղբամանների առգրավմանը», – հայտարարեցին ոստիկանության ներկայացուցիչները: Ի պատասխան վանկարկեցին. «Ոչ»:

Տեղում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այս կապակցությամբ հայտնեց լրագրողներին, թե խորհրդակցելու են իրավաբանների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930