Ոստիկանությունը գիշերը Բաղրամյան պողոտան ազատելու գործողություններ չի իրականացրել։ «Կենդանի պատի» անդամները ողջ գիշեր մնացել են ցուցարարների եւ ոստիկանների մեջտեղում:
Առավոտյան այստեղ էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին դիմելով՝ ցուցարարն ասաց. «Շնորհակալություն, հանգիստ գիշեր ենք անցկացրել»:
Գիշերը տարածքում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը դիտարկումներ հայտնեց Ազատության հրապարակ գնացածների եւ Բաղրամյան պողոտայում մնացածների վերաբերյալ. «Ես այստեղ՝ Ազատության հրապարակում եմ տեսնում լուսավոր դեմքերի»:
Կարդացեք նաև
Ոստիկանապետը այցելեց նաեւ Բաղրամյան պողոտա եւ հրահանգեց՝ չերգել, չպարել: