Բաղրամյան պողոտայի ցուցարարների մեջ է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Խոսելով պայքարի մասին նա ասում է «մենք». «Մարդկային պահանջ է: Մենք որեւիցե մեկին դեմ չենք, մենք մեր արժանապատվության կողմ ենք: Արդարացի եմ համարում պայքարը: Մենք կանգնած ենք ոչ թե յոթ դրամի համար, այլ որ ամեն տարի 7 դրամով չթանկանա: Եթե էսքան մարդ պայքարում է, ուրեմն ճիշտ է»:
«Ինձ բոլոր դեպքերում չեք ասում… вон отсюда»,- խոսելով այն մասին, որ մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Արմեն Աշոտյանին ցուցարարները չընդունեցին, իսկ իրեն ընդունեցին, ասաց պատգամավորը: «Դուք լրագրողներդ տարբերվում եք այլազգի լրագրողներից նրանով, որ ամեն ինչ գիտեք, բայց նորից հարց եք տալիս»: