Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ծանուցում են՝ ինչպես շփվել ոստիկանների հետ. «Ոստիկանները մեր բարեկամները չեն»

Հունիս 29,2015 03:12

Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում՝ Բաղրամյանի սկզբնամասում, ակցիայի մասնակիցներին ծանուցումներ են բաժանվում՝ «Ինչպես շփվել ոստիկանների հետ. հուշումներ պայքարող քաղաքացիներին»:

Այս ծանուցման մեջ կետ առ կետ գրված է, թե ինչ պետք է անեն  քաղաքացիները բողոքի ակցիաների ժամանակ, երբ լարվածություն է լինում, օրինակ` կետերից մեկն է. «Ոստիկանները մեր բարեկամները չեն, նույնիսկ եթե նրանց մեջ կարող են լինել մեր հարազատներից մարդիկ, ուստի պայքարող քաղաքացիները պետք է մեծ հեռավորություն պահեն ոստիկաններից: Հույս չփայփայեն, որ ոստիկանը կարող է իրենց խնայել եւ բռնություն չկիրառել: Հիշեք, ոստիկանությունն ինքն է մշտապես սպառնում, որ ինքը ունի ուժ (բռնություն) կիրառելու լեգիտիմ իրավունք: Նման հայտարարություն անող ոստիկանությունը հաստատում է, որ առաջնորդվում է բռնապետության սկզբունքներով»:

Մեկ այլ կետով էլ ասվում է. «Հիշեք՝ ոստիկանները ծառայում են իշխանություններին, իսկ իշխանությունը յուրացված է թալանչի, հալածող ապաքաղաքական եւ փողատեր տարրերի կողմից»:

Բավականին ծավալուն տեքստ է՝ А4 ֆորմատի երկու էջով:

Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասում էին, որ Բաղրամյան պողոտայից ոչ մի տեղ չեն գնալու: Մարդիկ արդեն որոշ քաղաքական հարցեր էին սկսում քննարկել: 7 դրամի պայքարը փոքր խմբերի մոտ վերածվել է քաղաքական բողոքի թեմա:

2Վերը նշված ծանուցման մի հատվածում էլ ծավալուն ներկայացված է երկրում տիրող վատ սոցիալական իրավիճակի, անարդարության մասին: Օրինակ՝ գրված է՝ հանրայինը՝ հանրայինին. «Այսօր մասնավոր շահը ագրեսիվ կերպով ճնշում է  այն ամենը, ինչը հանրայինինն է: Շատ հիվանդանոցներ եւ բուհեր սկսել են աշխատել առեւտրային սկզբունքով»: Հետո հայտարարության մեջ անցնում են սոցիալական անարդարությանը, օրինակ՝ նշված է. «Հայաստանում հարստության  եւ միջոցների գերակշիռ մասը կենտրոնացել է մի փոքր խմբի ձեռքում»: Ամենավերջում գրված է՝ «Պայքարը շարունակվում է», «արդար», «իրավահավասար», «ապակենտրոն», «հորիզոնական», «քաղաքացիական», «ոչ թալանին». ըստ էության սա հայտարարությունը տարածողների ստորագրությունն է:

«Առավոտը» այս թղթիկները բաժանողներից հարցրեց, արդյոք սա «Ոչ թալանին» նախաձեռնությունն է կազմակերպել:  Մեզ պատասխանեցին՝ ոչ, իսկ թե ովքեր են, ոչինչ չասացին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930