Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ. «Մենք չենք նահանջել, մենք շարունակում ենք պայքարը»

Հունիս 29,2015 01:24

Քիչ առաջ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների համար խոսեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը, որը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել:

«Մենք երկու տեղում էլ գտնվում ենք, մենք չենք հրաժարվել պայքարից, մենք շարունակելու ենք: Ովքեր ուզում են գնան Բաղրամյան, թող գնան, ովքեր ուզում են գալ այստեղ, թող գան: Շատ ապատեղեկատվություն է տարածվում այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ: Թող ոչ ոք չփորձի սեւացնել «Ոչ թալանին» նախաձեռնությանը, ոչ ոք իրավունք չունի նրան դավաճան անվանելու, դա անընդունելի է, եթե նույնիսկ սխալներ են եղել: Կյանքը սրանով չի սահմանափակվում: Հայաստանում դեռ շատ խնդիրներ կան, շատ պայքարի ասպարեզներ կան եւ դեռ կերեւա, թե ով է իրական պայքարողը»,-ասաց նա:

«Այնտեղ արդար մարդիկ էլ շատ կան կանգնած, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր հենց հաջորդ օրը մեր ջրվելու, ծեծվելու, եկան հարթակ, ուզեցին վերցնել հարթակը: Հիմա էլ նույնը: Ինձ հետաքրքիր է, թե ովքե՞ր են էն մարդիկ, ովքեր մեր հետեւից գոռում են դավաճան: Սերժ Սարգսյանի կողմից եղավ մի փոքր զիջում, բայց վստահություն չկա, դրա համար մենք մեր պայքարը չենք դադարացնում: Թող ոչ ոք չմտածի, որ Բաղրամյանում մնացածները ավելի ռադիկալ են»,- ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930