Քիչ առաջ Վաղինակ Շուշանյանը հոգեբանական ճնշումներից իրեն վատ զգաց, նրան առաջին բուժօգնություն ցուցաբերեցին:
Բանն այն է, որ Ազատության հրապարակում ներկա ցուցարարները պահանջում են, որ իրենք միանան Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, որին ոչ բոլորն են համաձայն, եւ Վաղինակից էլ պահանջում են կոնկրետ որոշում:
Այդ ճնշումից Վաղինակ Շուշանյանը իրեն վատ զգաց: Նրա այս վիճակը, ըստ երեւույթին նաեւ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ քաղցած է մնացել եւ լարվածության մեջ եղել: Նրա մոտ են այժմ իր ընկեր Մաքսիմը, նաեւ ոստիկանության ներկայացուցիչ, մայրը եւ ուրիշներ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ