Այս պահին Բաղրամյան պողոտայում խուճապ առաջացավ: Պատճառն այն էր, որ ցուցարարները նկատեցին հարակից շենքի տանիքին ինչ-որ կասկածելի մարդկանց: Ցուցարարները գլխարկով անձ են նկատել, դրան զուգահեռ ոստիկանական ուժեր են կենտրոնանում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելքի ճանապարհ է համարում բանակցությունները: Նա վստահեցրեց. «Ցրելու տարբերակն ակնհայտ է, որ չի գործելու, ոստիկանությունն էլ է ասել, որ նման բան չեն անելու: Այս պահին պահանջները հասկանալի չեն: Մի մասն այստեղ՝ Բաղրամյան պողոտայում է մնացել, ինչ որ հայտարարություններ են արվում, ինչը լավ բանի չի տանում: Պայծառ ակտիվիզմը սկսում է փոխվել: Անհասկանալի իրավիճակ է: Ամեն դեպքում բռնությունը, ցրելը լուծում չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ