Այս պահին Ազատության հրապարակում ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում: Аravot.am-ը ցուցարարներից Սոս Հայկազունուց փորձեց հետաքրքրվել իրենց անելիքների մասին:
Նա պատասխանեց, որ եթե իրենք փոխեն շարժման գաղափարախոսությունը եւ գնան պահանջելու նախագահի հրաժարականը, փակուղի են մտնելու, որովհետեւ ըստ նրա, իրենց ունեցած հաջողությունը դեռ ոչ ոք չի ունեցել. «Հետեւաբար մեր նպատակը իշխանություն փոխելը չէ, այլ այս շարժումը պետք է մեր ժողովրդի կյանքը բարելավի, ստիպի, որ իշխանությունները մեր ձայնը հաշվի առնեն, ինչը ռեալ եմ համարում»:
Նա Բաղրամյան փողոցում մնալը համարում է փակուղի, փոխարենն առաջարկում է, որ քննարկումները շարունակվեն Ազատության հրապարակում: Իրենց պահանջները չլսելու դեպքում՝ կփակեն եւ Թումանյանը, եւ Մաշտոցը եւ այլ փողոցներ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ