«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ նստացույց է հայտարարվում Ազատության հրապարակում, ու այն այնքան ժամանակ կտեւի, մինչեւ Բաղրամյան պողոտայից իրենց միանան ընկերները եւ իշխանությունները կատարեն իրենց պահանջը:
Վաղինակ Շուշանյանի հայտարարությունը ծափահարություններով ընդունվեց, բայց նստացույցին չմիացան:
«Քիչ առաջ անձամբ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրի Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ նրան, որ զորքը հետ քաշի»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
Այնուհետև կոչ արեց ոստիկանությանը ուժ չկիրառել մայրերի ու քույրերի վրա, որոնք դեռ չեն գիտակցում, թե ինչի մեջ են: Նա հայտարարեց. «Եթե ուժ կիրառվի, ես ինքս կկանգնեմ այնտեղ զորքերի առաջ: Շատերը մեր՝ այստեղ գալը դավաճանություն են որակում: Թող այդպես լինի, գոնե ես գիտեմ, որ իմ ու իմ ընկերների խիղճը մաքուր է, մեր վզին արյուն չի մնալու: Այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև Բաղրամյանի մեր եղբայրները չմիանան մեզ և իշխանությունները իրականում չկատարեն մեր պահանջները»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ