«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հարմար գտավ ցույցը տեղափոխել Ազատության հրապարակ:
Նա Ազատության հրապարակում ունեցած ելույթում ասաց, որ այդ որոշումը սադրիչների հայտնվելուց հետո է կայացվել: Ըստ նրա՝ պետք չէ քաղաքականացնել հոսանքի թանկացման դեմ պայքարը եւ խաղաղ ժողովրդին դրդել հակաօրինական քայլերի:
Շուշանյանի ձեւակերպմամբ, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որն ի սկզբանե խաղաղ նպատակով էր դուրս եկել պայքարի՝ հարմար գտավ ժողովրդի մսաղացի բերանը չտալ, այլ ընտրել պայքարի ավելի համակարգված տարբերակներ, կիրառել այլ քաղաքականություն եւ գործողություն, եւ իրավական հարթության վրա եւ քաղաքացիական անհնազանդությունների ձեւով:
Կարդացեք նաև
«Թող բոլորն իմանան, որ մենք միայն Բաղրամյան փողոցը չէ, որ կարող ենք փակել, եթե ցանկանանք, ամբողջ Հայաստանի փողոցները կփակենք, ինչի վառ օրինակն այն է, որ այսօր Ապարան եւ Սպիտակ քաղաքներում միջպետական ճանապարհները փակվել են: Սա նշանակում է, որ Անկախության սերնդի երիտասարդությունը իրականում իր մեջ գտել է այն ոգին, որ պետք է ունենար ծնված օրվանից, մեր ծնողները պայքարել են անկախ երկիր ունենալու համար»:
Քիչ առաջ ինչ-որ մեկը հայտնվեց Ազատության հրապարակում, փորձեց կռիվ հրահրել, ապա «զինյալ պայքար» գոռալով՝ փախավ, ոստիկանները չհասցրին բռնել: Նախաձեռնության անդամների համոզմամբ, նա սադրիչ էր:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ