Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ի իր էջում հայտարարություն է արել Երևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակի մասին. «Քաղաքի կենտրոնում ստեղծված լարված դրությամբ մտահոգվածությամբ` հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխան»:
Գրառմանը ավելացված է #ElectricYerevan հեշթեգը, որը «Ոչ թալանին» շարժման ամենագործածական հեշթեգն է սոցցանցերում: