Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեկ առ մեկ ստուգեց բոլոր աղբամանները: Այդ ընթացքում նա զրուցեց «Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
Քոքոբելյանը Օսիպյանին հորդորեց գործողությունների չդիմել, հիշեցնելով, որ իրենք այդտեղ խաղաղության պահպանման համար են կանգնել կենդանի պատում՝ բացառելու անցանկալի իրադարձությունները: Ի պատասխան՝ Օսիպյանն ասաց, որ ցույցի մասնակիցներն այս պահին խախտում են մի շարք օրենքներ: Նա Քոքոբելյանին հորդորեց ոստիկանությանը մեղադրելու փոխարեն կոչով դիմել հանրահավաքի մասնակիցներին, որպեսի նրանք չխախտեն համակեցության կանոնները:
Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ իրենք չեն խառնվում ցուցարարների ռազմավարությանը:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ մերժեցիք Վալերի Օսիպյանի հորդորը՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Մենք շարժման հենց առաջին օրվանից այստեղ ենք եւ հայտարարել ենք, որ մենք չենք խառնվելու նախաձեռնողների ռազմավարությանը եւ այստեղ ենք զուտ այն բանի համար, որպեսզի կանխենք որեւիցե բախում եւ որեւիցե սադրանք: Ինչը հիմա փորձում ենք անել: Ցուցարարների մարտավարությանը չխառնվել չի նշանակում, որ մենք խուսափում ենք պատասխանատվությունից: Մենք բոլորով միասին, թե՛ ոստիկանները, թե՛ ցուցարարները պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ամեն ինչ անցնի խաղաղ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ