Երևանի Բաղրամյան պողոտայում այս պահին ստեղծվել է ծայրահեղ լարված իրավիճակ: Այս պահին մենք բոլորս պետք է զգոն լինենք և փորձենք անել ամեն ինչ, որպեսզի վաղվա լուսաբացը բարի լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Ոստիկանությանը կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ցուցարարներին ժամանակ տալ, որպեսզի առանց դժբախտ դեպքերի անցնի այս իրավիճակը:
Աստված և Մալաք Թաուսը ՀՀ բոլոր քաղաքացիների պահապան
«Սինջար» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն