Ցուցարարները արդեն քիչ-քիչ Բաղրամյան պողոտայից վերադառնում են Ազատության հրապարակ: Նրանցից մեկը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նույնիսկ չգիտեր, որ Ազատության հրապարակում մարդ կա հավաքված, նա պարզապես այնտեղ էր հայրենակիցների հետ, որպեսզի բախումների դեպքում աղջիկների եւ կանանց կողքը լիներ:
Նա նշեց, թե այն կարծիքը, որ Բաղրամյան պողոտայում մնացածները քաղաքական ուղղություն են տանում, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ժողովուրդը այնքան շատ է, չեն լսում միմյանց, տեղեկատվությունը տեղ չի հասնում, նրանք հիմնականում պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Այս պահին Ազատության հրապարակում բարձրախոսներ են միացնում, որպեսզի նախաձեռնության անդամներ Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը իրենց խոսքը հասցնեն ժողովրդին:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ