Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմում է Բաղրամյան պողոտայում հավաքված տարբեր մարդկանց, բացատրելով, որ ժամը 23-ն անց է, եւ այս աղմուկը խանգարում է Բաղրամյանի բնակիներին՝ համակեցության կանոններ կան, պետք է հեռանալ: Տվյալ պահին նա դիմում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանին, ով վերջերս իրեն հիշեցնել տվեց՝ ընդդեմ Քիմ Քարդաշյանի մեծարման ցույց նախաձեռնելով ՀՀ կառավարության առջեւ:
Օսիպյանը նշեց, որ առայժմ որեւէ գործողություն չի լինի, ոստիկանները առայժմ հետ են քաշվել:
Մի պահ էլ նա որպես բարիկադ ծառայող աղբամաններն էր ստուգում՝ հավանաբար, տեղեկություն ուներ, որ այդտեղ ինչ-որ բան կա: