Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Ոստիկանությունը նման պայմաններում ֆիզիկական ուժ չի կիրառի

Հունիս 28,2015 23:08

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Aravot.am-ի եւ Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում մոտավոր հաշվարկներով 10.000 մարդ կլինի: Ղուկասյանի ներկայացմամբ՝ նման դեպքերում, բնականաբար, ոստիկանությունը կաշկանդված է եւ չի կարող ֆիզիկական ուժ կիրառել, որովհետեւ մեծ քանակի տուժողներ կլինեն:

Ղուկասյանի խոսքերով՝ «նման իրավիճակում միակ լուծումը արտահերթ եղանակով հայտարարել, որ չեղյալ է համարվում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Այս պայմաններում Բաղրամյան պողոտան ազատելու եւ երկուշաբթի օրը քաղաքի բնական երթեւեկությունն ապահովելու ուրիշ ճանապարհ չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930