1.in.am կայքի ուղիղ հեռարձակմամբ Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ իշխանությունը փչացրել է նախաձեռնության անդամներին. «Դա նույնն է, որ ուզենաս գնաս որսի, վերջին պահին ասես՝ չէ, այնտեղ գազաններ կան: Դուք չգիտեի՞ք, որ այնտեղ գազաններ կան, երեխեք ջան»: Ըստ Կիվիրյանի՝ պետք էր մնալ մինչեւ վերջ եւ դիմակայել ոստիկանության ճնշմանը:
Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության, մասնավորապես փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Արգիշտի Կիվիրյանը սադրիչ է:
Լուսանկարը՝ արխիվային: