«Առավոտը» քիչ առաջ ճեպազրույց ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ: Մեր հարցին ի պատասխան, թե ինչու կիսատ մնաց իր ելույթը Բաղրամյան պողոտայում՝ նա ասաց. «Սադրիչ զանգվածն այնպես արեց, որ իմ ձայնը տեղ չհասավ, իսկ ես եթե 2 րոպեից ավելի մնայի հարթակում՝ ինձ ուղղակի կվերացնեին»:
Այն հարցին, թե ովքեր կվերացնեին՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ առաջին շարքերում եղածները, որոնք գոռում էին՝ «Վաղինակ, դավաճան». «Մեզ չեզոքացրեցին Բաղրամյան պողոտայից՝ իրենց ցույց տալու համար եւ սկսեցին իրենց վերահսկողության տակ պահել այդ հարթակը»:
Այն դիտարկմանը, որ մի մասը Ազատության հրապարակ գալը համարում է նահանջ՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ նահանջ չէ, նահանջը կատարեցին իշխանությունները՝ կատարելով աուդիտի մեխանիզմի ներդրումը. «Մենք նահանջի քայլ չենք կատարում, այլ իշխանությունը, ուղղակի տակտիկական մարտավարություն ենք փոխում: Չի կարելի անընդհատ նույն տեղում դոփել, որը ուղղակի փակուղի է: Արդեն ցույց ենք տվել այն ուժը, որ կարող ենք ցանկացած բան անել»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ