Ինչպես արդեն հաղորդել ենք, քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ կենդանի պատ կազմելու համար Բաղրամյան պողոտա ժամանած անվանի գործիչների խմբին եւ հայտարարեց, որ իրենց օպերատիվ տեղեկություններով՝ պողոտայի աջ եւ ձախ կողմերում ալկոհոլ օգտագործած երիտասարդներ կան որոնց մոտ կա նաեւ տարբեր ուժգնության պայթուցիկ նյութեր:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենք այստեղ են ու կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի եւ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի բացառեն ցանկացած սադրանք: Իսկ թե այս հարցի հանգուցալուծումը այսօր ինչպիսին կլինի Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական խմբին ձեռքով էր անում, որպեսզի պատնեշից հեռու գնան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ