Հենց հիմա Երեւանի փոխոստիկանապետը ԱԺ պատգամավորներից աջակցություն է խնդրում: Նրան հասած հավաստի տեղեկություններով՝ Բաղրամյան պողոտայում ե՛ւ բուֆերային գոտում, որտեղ «Կենդանի պատնեշ» կազմած մարդիկ են, ե՛ւ բարիկադներից այն կողմ կան մարդիկ, ում մոտ կան պայթուցիկներ: Փոխոստիկանապետը պատգամավորներին խնդրում էր աջակցել՝ այդ սադրիչներին բռնելու: