Վաղինակ Շուշանյանն այս պահին գնաց Բաղրամյանի պողոտա, որպեսզի անձամբ մարդկանց համոզի իջնել Ազատության հրապարակ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Ազատության հրապարակում հավաքվածներին կոչ է անում մնալ այստեղ եւ չցրել ու չբարձրանալ Բաղրամյանի պողոտա:
Հավաքված երիտասարդների միջեւ տարաձայնություններ կան: Որոշները ուզում են գնալ Բաղրամյանի պողոտա, որպեսզի իրենք էլ մասնակցեն պողոտայից ժողովրդին հրապարակ բերելու կոչերին:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի հրապարկում էլ են մարդիկ հավաքված: Երեւում է, որ որոշները պարզապես հետաքրքրության համար են այստեղ կանգնել, որպեսզի իմանան ինչ է կատարվում:
Կան նաեւ երիտասարդներ, որոնք եռագույն դրոշով են: Ըստ երեւույթին Բաղրամյանի պողոտայի այս քանի օրվա մասնակիցներն են:
Նշենք նաեւ, որ ոստիկանական խմբերն ու մեքենաները մարդկանցից շատ են Ֆրանսիայի հրապարակում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ