«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի մայրը՝ Մարիամ Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում ասաց. «Երբ երեխաները 3 օր օպերայում անցկացրեցին՝ նստած, պառկած, ոչ մեկ նրանց հաշվի չառավ` մտածելով, որ երեխա են եկել են կխոսեն, կպարեն, կթռչկոտեն կգնան տուն: Բայց երբ ամենակարեւոր պողոտան փակվեցեւ փակվեց երկար ժամանակով իշխանությունները հասկացան, որ երիտասարդությունը այնպես չի, որ միայն պարելու համար է հավաքվել՝ ունի իր գիտակցության այն մակարդակը եւ կարողացան իրենց կամքով իրենց ազնվությամբ, որ չեն ուզում թալանվել, չեն ուզում իրենց երկրից գնալ, արեցին այդ քայլը: Հիմա երբ եկել են Օպերայի հրապարակ՝ ես գտնում եմ ճիշտ:
Վաղինակը հիմա նեղվում է, բայց ես այս քայլը գտնում եմ ճիշտ, այս պայքարը դեռ երկար է տեւելու, ես համոզված եմ որ սա վերջը չէ:
Ես որպես մայր՝ Բաղրամյանում գտնվող բոլոր երիտասարդներին հորդորում եմ իջնել Օպերայի հրապարակ, լինեն հաստատակամ, չընկճվեն, այս պայքարը երկար է տեւելու թող դիմանան: Պատը կմնա պատ կպակասի մի լավ ճակատ, ասել է Սեւակը, բոլորը թող գան օպերա, քննարկեն իրենց անելիքը, քանի որ ցանկացած դեպքում կարելի է նորից հավաքվել»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ