Այս պահին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը կոչ է անում Բաղրամյան պողոտայի հավաքված հանրությանը գան Ազատության հրապարակ:
Նա քիչ առաջ հայտարարեց, որ անժամկետ նստացույց են անելու հրապարակում: Շուշանյանն ասաց, որ նախաձեռնությունից խումբ-խումբ երիտասարդները բարձրանում են Բաղրամյանի պողոտա, որպեսզի կարողանան համոզել այնտեղ կանգնած մարդկանց դուրս գալ պողոտայից եւ գալ Ազատության հրապարակ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Կարդացեք նաև