«Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահին Ազատության հրապարակում է: Սակայն այստեղ չեն Վաղինակ Շուշանյանը եւ Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնող խումբը, կարծես թե սակավաթիվ է: Այստեղ են նաեւ հոգեւորականներ:
Ազատություն հրապարակում խաղաղ է: Ժամանակ առ ժամանակ դհոլ են խփում, գոռում են Հայաստան, որեւէ լարված իրավիճակ չկա: Հիմա նախաձեռնող խմբի անդամները ինչ-որ բան են քննարկում, որպեսզի հայտարարություն անեն:
Մաշտոցի պողոտա Փակ շուկայի գետնանցումից փակ է մինչեւ Օպերա: Այստեղ բավականին շատ ոստիկանական խմբեր են հավաքված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային