«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները՝ Վաղինակ Շուշանյանը, Նարեկ Սամսոնյանը իջան բարիկադի վրայից: Նրանք շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
Նրանց փոխարեն բարիկադի վրա բարձրացան այլ՝ անհայտ անձինք, որոնք մնալու կողմնակից են:
«Այստեղ մնացողները կպատժվեն»,- լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Նույն մեթոդներո՞վ»,- հարցրեցին լրագրողները: «Մի քիչ ավելի խիստ»,- պատասխանեց նա:
Նաեւ վիճեց թղթակիցներից մեկի հետ. «Չքվիր աչքիցս»: