«Ինչքան երկար ենք ձգում, այնքան ի վնաս մեզ է ծառայելու»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Վաղինակ Շուշանյանը՝ կոչ անելով որոշում ընդունելուց առաջ մտածել պատասխանատվության մասին, սակայն նաեւ հավելեց, որ «Ոչ թալանին» շարժումը կմիանա կայացված որոշմանը:
«Չեղարկում»,- վանկարկում էին հավաքվածները: Եղավ նաեւ «հաջորդ փուլ» վանկարկումը:
«Հարցի լրջությունը գիտակցեք»,- հայտարարեց Վաղինակ Շուշանյանը, նաեւ հարցրեց, թե մնալով այստեղ՝ արդյոք հասնելո՞ւ են իրենց ուզածին. «Մենք ֆիզիկապես պատրաստ չենք ծեծուջարդի, ջրցանի: Միայն զոռբայությամբ չի»:
Նա նշեց, թե ինքը կողմ է պայքարը շարունակելու այլ մեթոդներով եւ հիմա ունեն այդ հնարավորությունը:
Կարդացեք նաև
Այժմ հավաքվածները վանկարկում են. «Օպերա»՝ աջակցություն հայտնելով նստացույցը Ազատության հրապարակում շարունակելու առաջարկին:
«Ովքեր կողմնակից են մնալ այստեղ՝ կարող են մնալ այստեղ»,- նաեւ ասաց Վաղինակ Շուշանյանը:
«Բաղրամյան»,- սկսեցին վանկարկել հավաքվածները: Հետո սկսեցին վանկարկել «Ամոթ»՝ խլացնելով այն, ինչ ասում էր Վաղինակ Շուշանյանը: