Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանին Բաղրամյան պողոտայի ակտիվիստները թույլ չէին տալիս անցնել անվտանգության գոտի

Հունիս 28,2015 19:16

Ակտիվիստները թույլ չէին տալիս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին Բաղրամյան պողոտայի բուֆերային գոտի, որտեղ անվտանգության պատն է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:1426426_10204537230370506_6506076159213373837_n

Մեր հարցին, թե ինչու այս պահին կենդանի պատը չկա Բաղրամյան պողոտայում, իմանալով, որ ժամը 18:00-ին նախաձեռնող խմբի հայտարարությունն է լինելու եւ ենթադրվում է, որ լարված վիճակ կլինի, Մարուքյանն ասաց. «Ուրիշի փոխարեն չեմ կարող պատասխանել: Ես գալիս էի, ինձ թույլ չէին տալիս անցնեմ, կես ժամ ժողով արեցին, հետո որոշեցին թույլ տալ: Գուցե մյուսներն էլ են եկել եւ թույլ չեն տվել անցնել»:11698650_10204537228930470_1951927112731066942_n (1)

Մեր դիտարկմանը, գուցե վստահությո՞ւնն է կորել կենդանի պատի նկատմամբ, Մարուքյանն ասաց. «Այս դեպքում ի՞նչ ասեմ: Ինչո՞ւ ինձ թույլ տվեցին: Կարծես թե ոչ ադեկվատ իրավիճակ է տիրում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930