Հունիսի 27-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի սահմանագոտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնի վրա: Կոթիի բնակիչներից տեղեկացանք, որ այսօր ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի սահմանագոտում խոտ հավաքող, խոտ հակավորող գյուղացիների ուղղությամբ: Ազերիների գնդակներից չոր խոտը բռնկվել է, գյուղի Խեչկանց չալեր տեղանքում ժամը 18-ի դրությամբ հրդեհը դեռ շարունակվում էր:
Բարեբախտաբար, տուժածներ չկան, հայ սահմանապահները ադրբեջանական զինուժին համարժեք պատասխան են տվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ