Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սադրիչներն ինչ ասես, որ չեն մոգոնում, որ Բաղրամյանում կռիվ գցեն» (Տեսանյութ)

Հունիս 28,2015 18:49

Այսօր կեսօրին Բաղրամյան պողոտա եկած մի տղամարդ փորձում էր սադրել ակցիայի մասնակիցներին: Նա ձայնը գլուխը գցած գոռգոռում էր՝ «Նախիջեւանում այդպիսի դեպքեր են եղել, դուք այստեղ երգում-պարո՞ւմ եք, մի քիչ հարգանք ունեցեք»:

Որքան էլ երիտասարդները փորձում էին այս տղամարդու հետ կոնֆլիկտի մեջ չմտնել, հանգստացնել եւ պողոտայից հեռացնել, բայց նա ավելի ու ավելի էր թեժացնում իրադրությունը:

Գործին ստիպված եղան խառնվել ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք պարզ հասկանալով ինչն ինչոց է՝ երեխաներին աղաչում էին «շառ» տղամարդուց հեռու մնալ, թողնել, որ նա հեռանա եւ արհամարհել: Բայց անսպասելի Բաղրամյան այցելած տղամարդը ոչ մի կերպ չէր գնում: Երիտասարդներից մեկը բարձրախոսով մյուսներին հորդորում էր հետ գնալ: Մի քանի ակտիվիստ նրան տարան դեպի Օպերա, որից հետո ոստիկանները միջամտեցին եւ այդ տղամարդուն հեռացրին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930