Կեսօրին մեկ ժամվա ընթացքում Բաղրամյան պողոտայում մի քանի քաղաքացի վատացավ: Առաջին բուժօգնությունը ցուցաբերում էին Բաղրամյան պողոտայում ծառերի տակ բացված բուժկետի «աշխատողները», որոնք Բժշկական համալսարանի ուսանողներ, երիտասարդ բժիշկներ էին: Ապա` շտապօգնությունն էր մոտենում, որը քիչ հեռու հերթապահում էր:
Մեր այցելության պահին բուժկետը հիվանդեր ուներ. նրանք ակցիայի մասնակիցներից էին, որոնք տուժել էին հեծանվարշավի ժամանակ: Մի քանի տասնյակ ակտիվիստներ Երեւանի փողոցներով հեծանվարշավ էին կազմակերպել՝ ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի:
Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդ բժիշկներից մեկն ասաց, որ բուժկետում միայն առաջին բուժօգնություն են ցուցաբերում, ոչ ավելին, իսկ ավելի լուրջ դեպքերով շտապօգնությունն է զբաղվում:
Կարդացեք նաև
Մեր զրուցակից բժիշկը ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց արեւի տակ չկանգնել եւ շատ հեղուկ օգտագործել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ