Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների վիճակը նախանձելի չէ, մի քիչ էլ շարունակվի՝ նահանջելու են, չկասկածեք». Սեֆիլյան

Հունիս 28,2015 18:17

Ժիրայր Սեֆիլյանը անհեթեթություն որակեց Սերժ Սարգսյանի առաջարկը ակտիվիստներին:

 

«Անհեթեթ է, դա ցույց է տալիս, թե նա ինչքան կտրվել է իրականությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի առաջարկի մասին այսպիսի կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտա եկած Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Ըստ Սեֆիլյանի, «Բաղրամյան  26-ում արդեն այն կարծիքին են, որ կառավարությունը կարծես կապ չունի ժողովրդի հետ: Ժողովրդին ասում են՝ ժողովուրդ ջան, դուք չեք վճարելու, կառավարությունն է վճարելու: Երբ որ այս մակարդակին են հասել, ի՞նչ խոսենք իրենց մասին: Դա արդեն ամեն ինչ ասում է»:

Մեր դիտարկմանը՝ այսինքն, ուրիշ հարց կլիներ, եթե ասեին, որ մեր գրպանից ենք փոխհատուցում, ոչ թե բյուջեից, նա պատասխանեց. «Շատ լավ կլիներ այդպես լիներ, բայց դա կլինի միայն, երբ ժողովուրդը պարտադրի իր կամքը, եւ մենք այդ ուղղությամբ գնում ենք: Վստահ եմ, որ ապագայում մեր ժողովուրդը տեսնելու է եւ ռազմավարական օբյեկտների ազգայնացումը, եւ ժողովրդից թալանածի հետ վերադարձումը»:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իշխանությունների վիճակը նախանձելի չէ. «Մի քիչ էլ շարունակվի այս համառությունը եւ նահանջելու են, չկասկածեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930