Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղիա Ներսիսյանը պիտի մեղա գա, ուրիշ ոչինչ». Սեֆիլյանն ու Չուքասզյանը՝ Եղ. Ներսիսյանին հեռացնելու մասին

Հունիս 28,2015 18:07

Գարեգին Չուքասզյանը վստահեցրեց, որ Եղիա Ներսիսյանը անբարո վարք է դրսեւորել ոչ թե մեկ, այլ մի քանի աղջկա նկատմամբ:

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն տարածեց, որ Եղիա Ներսիսյանին հեռացրել են իրենց քարտուղարության շարքերից: Ընդ որում, նրան հեռացրել են ուշագրավ պատճառաբանությամբ՝ աղջիկների նկատմամբ անբարո վարքի պատճառով:

Այս առնչությամբ Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Բաղրամյան պողոտա եկած Ժիրայր Սեֆիլյանից:

IMG_2167«No comment». Պատասխանեց Սեֆիլյանը եւ չցանկացավ մանրամասնել՝ ասելով. «Տխուր է, ցավալի է, բայց փաստ է»:

Նա ասաց, որ հաղորդագրության մեջ ինչ ներկայացրել են, դրանից ավելի ոչինչ չեն ուզում ասել, քանի որ անձնական խնդիր է:

Իսկ Գարեգին Չուքասզյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եղիա Ներսիսյանը չի եղել Հիմնադիր խորհրդարանի անդամ, եղել է քարտուղարության անդամ: Իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ անբարո վարքի պատճառով է հեռացվել: Մենք դժբախտաբար անուններ չենք կարող տալ, որովհետեւ անձնական կյանքի հարց է, բայց բողոքներ են եղել, մենք ճշտել ենք բողոքները եւ այդ որոշմանն ենք եկել»:

Գարեգին Չուքասզյանն ասաց, որ Եղիա Ներսիսյանը անբարո վարք է ցուցաբերել ոչ թե մեկի, այլ նույնիսկ մի քանիսի նկատմամբ: Մեր դիտարկմանը, որ այսինքն, սխալվելու հավանականություն չկա, նա պատասխանեց. «Բնականաբար, եթե մեկ հոգի լիներ, կարող էինք մտածել, որ ինչ-որ ուրիշ անձնական խնդիրներ են, բայց քանի որ մի քանի տեղից է բողոք եղել…Մենք անուններ դժբախտաբար հիմա չենք կարող տալ: Մարդիկ իրենք կորոշեն՝ կասեն, թե չեն ասի: Մենք մեր կողմից այդ որոշմանն եկել ենք, որ ինքը այլեւս չպիտի ասոցացվի մեր հետ»:

Մեր հարցին՝ ինքը՝ Եղիա Ներսիսյանը որեւէ պատճառաբանություն, արդարացում ունեցե՞լ է դրա հետ կապված, Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Ինքը տվյալ դեպքում պիտի միայն մեղա գա, ուրիշ ոչինչ»:

Մեր հարցին՝ ինքը ընդունե՞լ է իր մեղքը, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ինքը կարտահայտվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Եղիա Ներսիսյանի մեկնաբանությունը կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930