Բաղրամյան պողոտայում հայտարարված նստացույցի ընթացքում արդեն երրորդ զույգն է պսակադրությունից հետո գալիս է ողջունելու ցուցարարներին: Նորապսակ դերասաններ Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը ցուցարարներին բաժանում էին վարդեր եւ քաղցրավենիքները:
Նորապսակները լրագրողների հետ զրույցում ասացին, որ եկել են Բաղրամյան պողոտա, քանի որ իրենց ընկերներն ու հարազատներն են այնտեղ: «Մենք ուրիշ տարբերակ չունենք, պետք է միանանք, պետք է մեր ուրախությունը կիսենք մեր բոլոր ընկերների հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Նա հավելեց, որ իրենք միանում են Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների պահանջին. «Ինձ թվում է՝ մեր կառավարությունը տեսնելով մեզ այսպես որպես նորաստեղծ ընտանիք, կորոշի ավելի խելացի որոշում կայացնել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև