Այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 15. 30-ի շրջանում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, Հախումի ջրամբարում խեղդվել է Վարագավան գյուղի 22-ամյա բնակիչ Հրաչիկ Մանուչարյանը: Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանն ասաց, որ ջրահեղձն իր բարեկամն է: Բերդի տարածաշրջանից հայտնեցին, որ Հ. Մանուչարյանը իր ծնողների հետ դաշտում աշխատանք է կատարել. որից հետո նրանք հանգստացել են արհեստական լճի ափին: Ջրամբարի նկատմամբ հսկողությունը կատարվում է ոստիկանների կողմից, սակայն երիտասարդը ջուրն է մտել ոստիկանական հենակետի հակառակ կողմից:
Դեպքի վայրից տեղեկացրին, որ սպասում են ջրասուզակներին, որպեսզի ջրամբարից հանեն երիտասարդի դին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ