Բաղրամյան պողոտայում նորանոր զվարճալի ու հետաքրքիր ցուցապատառներ են բերվում: Պաստառներից մեկն ուղղված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.
«Վովա կուզե ջրե մեզի
Սթափվի՛ր, արա՛, մեզ մի՛ բզի»:
Ընդհանրապես Բաղրամյան պողոտայում մշակույթը փոխվում է: Եթե պայքարի առաջին օրերին հնչում էին միայն ազգագրական երգեր, խաղում էին շախմատ, ապա այսօր արդեն անցել են ռաբիսի: Չստերով, մարզահագուստներով ու սեւ ակնոցներով «տղերքը» գրավել են հրապարակը եւ երգում են՝ «Մորս միակ տղեն եմ, վայ, վայ, վայ վայ», «Մինուճար ախպեր» ու նման երգեր: Իսկ տարածքում երեւում են ժարգոնային պաստառներ. «Ընենց չանեք ֆազերս գցեմ», խաղում են բլոտ:
Կարդացեք նաև
Բաղրամյան պողոտա են գալիս նորանոր մանկահասակ երեխաներ՝ իրենց սայլակների վրա փակցրած նոր կոչերով:
Քիչ առաջ, օրինակ, պայքարին միացավ մի փոքրիկ աղջիկ՝ այս գրառմամբ. «Մենք ենք ապագան մեր երկրի: Ներվերս մի՛ կերեք, շուտ էս հարցին լուծում տվեք, վա՜յ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ