Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մտավորականները՝ ընդդեմ  Սերժ Սարգսյանի հայտարարության (Տեսանյութ)

Հունիս 28,2015 16:00

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու Թատերական հրապարակում ցուցարարները քաղաքի մտավորականներին հրավիրել էին  հանրային քննարկման հոսանքի թանկացման թեմայով: Այստեղ ՀԷՑ-ի ալան-թալանի թեմայի շուրջ հնչած ելույթները բավական պատկերավոր էին: Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գիտեք սա ի՞նչի է նման, երբ մեկը կրվում է կազինոյում ու մտնում է որեւէ մեկի տունն, ասում է՝ ես կազինոյի փող եմ կրվել, արի, տունդ պտի ծախեմ, կազինոյի փողը փակվեմ: Իրենք գումարները մսխում են, անարդյունավետ ծախսում են, փաթաթում ժողովրդի վզին»:IMG_9363

Նա Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում է կիսաքայլ, ըստ նրա, փորձում են փոխել գումարելիների տեղերը, սակայն դրանից գումարը չի փոխվում, այսինքն՝ եթե կառավարությունն է վերցնում բեռը իր վրա, ապա միեւնույնն է՝  դա անուղղակիորեն նորից բնակիչն է մուծելու, այսպես, թե այնպես ծանրանալու է հարկային բեռը:

Իսկ Գյումրու Թատերական հրապարակում ցուցարարների առջեւ ելույթ ունենալու ժամանակ ազգագրագետը իր զայրույթը հայտնեց այն մասին, որ բողոքի ակցիաներին չեն միացել սոցիալապես անապահով մարդիկ  ու մեծ թվով մտավորականներ: Հրապարակում միտինգ անողներին ասելով՝ թո՛ղ ձեռք բարձրացնեն նրանք, որոնց ընտանիքի անդամները դրեսրում են ու տեսնելով, որ  համարյա բոլորը ձեռք են բարձրացնում, ազգագրագետը հայտարարեց, որ իրենք հավաքվել են առիթի համար, ոչ թե պատճառի: «Էդ ամբողջ թանկացումը կազմում է 35 միլիարդ դրամ, Հայաստանի բյուջեն մեկ տրիլիոն դրամից ավել է, իշխանության համար խնդիր չէր էդ սակագնի հարցը իջեցնել կամ կասեցնել, բայց ինչի՞ է վախենում կասեցնելուց, մտածում է՝ եթե էստեղ մենք զիջման ենք գնում, ուրեմն այլ հարցերում էլ զիջման պիտի գնանք: Իրենք նման առաջարկ հնչեցնելով՝ մտածեցին համ ոչխարները չսատկեն, համ էլ գայլերը կուշտ մնան», -ասաց Արտաշես Բոյաջյանը:

Տնտեսագետ Ղարիբ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նախագահի որոշումը որակեց ցուցադրական որոշում, ժողովրդին այս պահին հանգստացնել ու հանդարտեցնելու ձեւ, որը իրականում հարցին որեւէ լուծում չի տալիս:  Ըստ նրա, մասնավոր ընկերության  տարբեր չարաշահումների արդյունքում կուտակած պարտքերը  ինչո՞ւ պիտի վճարվի պետական բյուջեից, որը ձևավորվում է հարկատուների հաշվին:

Գյումրեցի մեկ այլ տնտեսագետ էլ փոխաբերական մի օրինակ բերեց: Նա ասաց՝ ենթադրենք ՀԷՑ-ը այնպիսի մի իր է, ինչպիսին մարդու սեփական ավտոմեքենան, որը թեեւ նա վաճառել է  8  տարի առաջ՝ 12 միլիոն դոլարով, սակայն գնորդը տարին մեկ պահանջում է վերանորոգել անվադողերը, շարժիչը: «Եթե գնել եք ու չեք կարող օգտագործել էդ մեքենա, բարի եղեք սննկացեք, տրամադրեք այն մարդկանց, որոնք շահութաբեր կօգտագործեն, անվտանգ կտեղափոխեն մեզ», -ասաց տնտեսագետը:

Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագնի չթանկանալու դեպքում էլ ՀԷՑ-ը եկամուտով է աշխատում, ուղղակի օգտագործելով պահը՝ շանտաժ է անում մեզ, թե ատոմակայանը չի աշխատել, իրենք գնել են թանկ հոսանք Հրազդանի ՋԷԿ-ից: Տնտեսագետի ասելով, հիմնարկը մի տարի կորող է վնասով աշխատել, մյուս տարի օգուտով, նախապես պլանավորել է  պետք աշխատանքները:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանն էլ անդրադարձավ ոստիկանների պահվածքին,  նրանց հագուստին՝  նշելով, որ վերջիններս օրական մի հագուստով ներկայանում են, իսկ սա նշանակում է, որ պետությունը նրանց ավելի լավ է նայում, քան մյուս ոլորտներին, անգամ բանակին: Նա, մատնացույց անելով հավաքված երիտասարդներին, ասաց, որ վերջիններս չեն ուզում, որ Հայաստանը  ոստիկանական երկիր  դառնա: Սեյրան Մարտիրոսյանը հիշեցրեց, որ գործ ունենք ազատ, լուսավոր սերնդի հետ, որին «կուտ տալ» հնարավոր չէ, նրանք ժողովրդավարական երկիր են ուզում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930