Այսօր՝ հուսիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում քաշաթաղցի Մարտիրոս Հակոբյանն էլ էր ընդդեմ հոսանքի թանկացման պաստառ պահել: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես էլ հայ մարդ եմ եւ պարտավորություններ ունեմ իմ ազգի, ժողովրդի հանդեպ, ուստի չեմ ուզում իրենցից առանձնանալ: Ես այստեղ եմ ես եւ ներկայացնում եմ Արցախը, Քաշաթաղը, գուցե այդքան իրավասու չեմ Քաշաթաղի անունից բաներ ասել, բայց որպես քաշաթաղցի չեմ կարող չմասնակցել այս համախմբված պայքարին: Պետք է գիտակցել, որ միայն միասնության, համախմբվածության շնորհիվ կարելի է հաղթել: Ի վերջո, սա ոչ թե հարց է հանուն արդարության, այլ ընդհանրապես լինել-չլինելու խնդիր է: Գուցե մի քիչ ծայրահեղ եմ մտածում, բայց դա իմ կարծիքն է»:
Բաղրամյան պողոտայում ցուցարարները մեծ սգո ժապավեն էին փակցրել՝ «Բիբին 51 մակագրությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութերն ավելի ուշ: